Новости по-русски

Եվրոպան «միլիոնավոր» փախստականների է սպասում

Եվրոպան «միլիոնավոր» փախստականների է սպասում

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Դոնալդ Տուսկն ասել է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթաժողովի ավարտին, որի հիմնական թեման էր Մերձավոր Արեւելքից եւ Աֆղանստանից ժամանող փախստականների հետ կապված իրավիճակը:

«Մեր քննարկումն այսօր հիմնված է եղել փաստերի, այլ ոչ թե հույզերի վրա: Սիրիայում այժմ կա 8 մլն ներքին տեղափոխված մարդ, եւս 4 մլն-ը գտնվում է հարեւան երկրներում: Միայն Սիրիայից պետք է միլիոնավոր փախստականների սպասենք»,- ասել է Դոնալդ Տուսկը:

Եվրամիության գագաթաժողովը €1 մլրդ է հատկացրել Թուրքիային եւ €700՝ Մակեդոնիային՝ փախստականների խնդիրները լուծելու համար:

«Մենք նաեւ համաձայնեցրել ենք €100 մլն-ի հատկացումը ԵՄ երկրներին եւ €600 մլն-ի՝ եվրոպական գործակալություններին 2016թ. համար, նաեւ €200՝ Պարենի համաշխարհային ծրագրին եւ €300՝ փախստականներին ուղիղ մարդասիրական օգնություն տրամադրելու համար»,- գագաթաժողովի ավարտից հետո հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

Դոնալդ Տուսկը նաեւ տեղեկացրել է, որ փախստականների ընդունման ու գրանցման կենտրոնները Եվրամիության արտաքին սահմաններին կսկսեն գործել նոյեմբերի վերջից:

Читайте на 123ru.net