Հանձնաժողովի նախագահը կաշառք ստանալու պահին բռնվել է
![Հանձնաժողովի նախագահը կաշառք ստանալու պահին բռնվել է](http://hetq.am/static/news/b/2015/09/62781.jpg)
Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում՝ սեպտեմբերի 24-ին ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել Հրազդանի մի բնակիչ, ում հաղորդման համաձայն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Բժշկասոցիալական փորձաքննությունների գործակալության» Կոտայքի մարզի տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Մելսիդա Դանիելյանը հաշմանդամության 2-րդ կարգը հաստատելու համար իրենից պահանջել է 100 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն սակարկելու արդյունքում համաձայնել է կարգը հաստատել 30.000 դրամով: