Новости по-русски

Անցկացվել են հայ-ռուսական համատեղ զորավարժություններ

Անցկացվել են հայ-ռուսական համատեղ զորավարժություններ

Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, մարտական կրակի կիրառմամբ անցկացված զորավարժությունների ընթացքին հետեւել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ամենամյա համատեղ զորավարժությունները միտված են համատեղ գործողությունների ներդաշնակմանը եւ ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակի բարձրացմանը:

Զորավարժությունների ընթացքում, պայմանական մարտի ժամանակ տարբեր ստորաբաժանումների միջեւ իրականացվել են վարժանքի սցենարով նախատեսված փոխհամաձայնեցված համալիր գործողություններ, որի արդյունքում միացյալ զորախմբի ստորաբաժանումները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները եւ ոչնչացրել են պետական սահմանը հատած պայմանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերը:

Զորավարժության ընթացքում կիրառվել են Միգ-29 կործանիչներ, Մի-8 ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, տանկեր, հակաօդային եւ ռեակտիվ համակարգեր, տարբեր տրամաչափի հրետանի եւ այլ ռազմական տեխնիկա:

«Արագած 2015» զորավարժություններն անցկացվել են հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի ղեկավարությամբ:

Читайте на 123ru.net