Новости по-русски

Հայկական դիրքերի ուղղությամբ հաուբից հրանոթ է կիրառվել

Հայկական դիրքերի ուղղությամբ հաուբից հրանոթ է կիրառվել

ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայության փոխանցմամբ, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետերից եւ նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

Հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:

Читайте на 123ru.net