Новости по-русски

ԱՄՀ-ն ՀՀ-ում 2.5% տնտեսական աճ է կանխատեսում

ԱՄՀ-ն ՀՀ-ում 2.5% տնտեսական աճ է կանխատեսում

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)  Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2015թ. համար հասցրել է 2.5%-ի, իսկ 2016թ.՝ 2.2%-ի:   

Այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ԱՄՀ-ն 2015թ. Հայաստանում կանխատեսել էր 1% տնտեսական անկում:

Մարկ Հորթոնի խոսքով` տնտեսական աճի կանխատեսումը պայմանավորված է հիմնականում միանվագ գործոններով՝ պղնձի հանքի բացումը, բացառիկ եղանակային լավ պայմանները, լավ բերքը եւ այլն:

Նա նշել է, որ աճը նկատելի է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, ծառայությունների ոլորտը: Թույլ կողմեր կան շինարարության, մանրածախ առեւտրի, կապի ոլորտներում:

Տնտեսական աճի դանդաղումը Մարկ Հորթոնը պայմանավորել է նաեւ բանկային ոլորտի իրավիճակով՝ բարձր տոկոսադրույքներ, վարկավորման աճի ոչ մեծ ծավալ, համակարգում ոչ բարձր շահութաբերության աստիճան:

Նրա խոսքով` այդ բոլոր գործոնները հիմնավոր են դարձնում համակարգի ագրեսիվ բարեփոխումները եւ բիզնես միջավայրի բարելավումը:

Читайте на 123ru.net