Новости по-русски

Աղդամի շրջանում 40-ամյա ադրբեջանցի է զոհվել

Շփման գծի Աղդամի ուղղությունում, ադրբեջանական կողմում զոհվել է Աղդամի շրջանի Բախարլի ավանի 40-ամյա բնակիչ Բահրամ Բաղիրովը, շաբաթ ուշ երեկոյան հաղորդել է APA լրատվական գործակալությունը՝ պնդելով, որ քաղաքացիական անձը զոհվել է հայկական Զինված ուժերի կողմից ականանետի կիրառման հետևանքով։


Ըստ ադրբեջանական գործակալության՝ Բաղիրովը բեկորային վնասվածքներ է ստացել և մահացել հիվանդանոցում։


 

Читайте на сайте