Հայաստանի վարչապետը բրիտանացի բարերարի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացման հարցը
![Հայաստանի վարչապետը բրիտանացի բարերարի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացման հարցը](http://arka.am/upload/resize_cache/iblock/a6c/220_165_2/a6c09c2f1c42736c5ceace50bb09508c.jpg)
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի սփյուռքահայ գործարար, բարերար Վաչե Մանուկյանի հետ քննարկել է ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հարցերը, հայտնում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի սփյուռքահայ գործարար, բարերար Վաչե Մանուկյանի հետ քննարկել է ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հարցերը, հայտնում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։
Կողմերը նաև անդրադարձել են բարեգործական մի շարք նախագծերի կյանքի կոչմանը վերաբերող հարցերի:
Մանուկյանը ամենահաջողակ սփյուռքահայ գործարարներից է, ծնվել է 1945 թվականին Բեյրութում, ուսուցչի ընտանիքում։
Բնակություն հաստատելով Անգլիայում` Մանուկյանը խոշոր բիզնես–կայսրություն ստեղծել։ Նրա բիզնես–հետաքրքրությունների շրջանակում է` բանկային գործը, դեղագործությունը, կենսատեխնոլոգիաները, էներգիայի վերականգնողական աղբյուրներն ու ժամանցի կազմակերպման ոլորտը։ -0-