Новости по-русски

ՀՀ-ն միջազգային անվտանգության ակտիվ ներդրող է, ասել է նախագահը

ՀՀ-ն միջազգային անվտանգության ակտիվ ներդրող է, ասել է նախագահը

Սերժ Սարգսյանն այդ մասին ասել է սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում՝ ելույթով հանդես գալով ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին:

«Չնայած միջազգային հանրության կողմից զինված հակամարտությունների կանխարգելմանը եւ դրանց խաղաղ կարգավորմանն ուղղված վիթխարի ջանքերին՝ խաղաղապահությունն ու անվտանգությունը շարունակում են մնալ փխրուն եւ խոցելի:

Հայաստանն այսօր արդեն միջազգային խաղաղապահության եւ անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում` կուտակելով զգալի փորձ անցած տասնամյակի ընթացքում:

2004 թվականից հայ խաղաղապահները սկսել են ծառայություն իրականացրել Կոսովոյում, իսկ հետագայում՝ նաեւ Իրաքում: 2010 թվականից մեր մասնակցությունը բերեցինք Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերին: 2015-ից սկսած այդ երկրում մասնակցում ենք «Վճռական աջակցություն» առաքելությանը եւ, ինչպես բազմիցս հայտարարել ենք, մեր միջազգային գործընկերների հետ մնալու ենք այնքան, որքան անհրաժեշտ է:

Անցյալ տարի մենք ընդլայնեցինք խաղաղապահ առաքելությունում մեր ներգրավվածությունը: Այժմ արդեն ներկա ենք Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի UNIFIL առաքելությունում: Այս տարվա հուլիսին մեկնարկեց Հայաստանի մասնակցությունը Մալիում գործող խաղաղապահ առաքելությանը: Բոլորովին վերջերս ՄԱԿ֊-ի խաղաղապահ գործողություններին մեր ապագա մասնակցության եւ համապատասխան կարողությունների զարգացման ու տրամադրման առումով մենք ստանձնել ենք նոր հանձնառություններ, որոնք են երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալի եւ ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականության ապահովումը:

Հայաստանի խաղաղապահ կարողությունների ստեղծման եւ զարգացման պարագայում առանցքային է եղել ԱՄՆ-ի, Հունաստանի, Գերմանիայի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի կառույցների եւ մյուս անդամ պետությունների դերակատարությունը, ինչի համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում», - ասել է ՀՀ նախագահը:

Читайте на 123ru.net