Новости по-русски

Պուտին-Օբամա հանդիպումը «շատ անկեղծ» էր

Պուտին-Օբամա հանդիպումը «շատ անկեղծ» էր

«Հանդիպումը շատ օգտակար էր, եւ ինչը հատկապես հաճելի է, այն շատ անկեղծ էր»,- պատմել է Պուտինը լրագրողներին:

«Ինձ թվում է, որ ամերիկացի գործընկերները նույնպես բավական հստակ ներկայացրել են իրենց դիրքորոշումները՝ թե Ուկրաինայում իրավիճակի, թե Սիրիայի եւ առհասարակ Մերձավոր Արեւելքի խնդիրների կարգավորման շուրջ: Որքան էլ զարմանալի թվա, մենք շատ ընդհանուր կարծիքներ ու տեսակետներ ունենք»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

«Կան եւ տարաձայնություններ, սակայն, ըստ իս, մենք ընդհանուր խնդիրների շուրջ միասնաբար աշխատելու հնարավորություն ունենք»,- եզրակացրել է Վլադիմիր Պուտինը:

«Մենք մշտապես պատրաստ ենք հարաբերությունների զարգացմանը, եւ լիարժեք ծավալով դրանց վերականգմանը»,- հայտարարել է Պուտինը:

Պուտինի եւ Օբամայի զրույցը շարունակվել է 1,5 ժամ՝ նախատեսվածից գրեթե կրկնակի երկար:

ՌԴ ու ԱՄՆ նախագահների հանդիպումը դարձել է երկու երկրների ղեկավարների առաջին ձեւաչափային զրույցը 2013թ. հունիսից հետո:

Читайте на 123ru.net