Новости по-русски

Սյուզի Կենտիկյանը պատրաստ է Սուսանա Պերես-Կրուսի դեմ մենամարտին

Նախորդ տարի նա նոյեմբերի 8-ին կայացած մենամարտում առավելության էր հասել ճապոնուհի Նաոկա Ֆուջիոկայի նկատմամբ:

Եւ ահա մի քանի օրից՝ հոկտեմբերի 2-ին, իր հարազատ Համբուրգ քաղաքում Կենտիկյանը կրկին պաշտպանելու է իր WBA չեմպիոնական գոտին՝ միաժամանակ պայքարելով WIBF գոտու համար: Նրա մրցակիցն է լինելու մեքսիկուհի Սուսանա Պերես-Կրուսը: 

«Ինձ համար մի քիչ դժվար է լինելու, քանի որ վաղուց չեմ մենամարտել: Մրցակիցս դրանից էլ փորձելու է օգտվել ու հնարավորինս գրոհելու է: Բայց ես պատրաստ եմ այդ մարտավարությանը: Ես մենամարտելու եմ իմ ոճով»,- ասել է Կենտիկյանը:

Читайте на 123ru.net