Новости по-русски

ՀԱՕԿ-ի 25-ամյակն ու հանդիսավոր երեկոն

ՀԱՕԿ-ի 25-ամյակն ու հանդիսավոր երեկոն

Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի 25-ամյակի միջոցառումների շրջանակներում Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է հանդիսավոր երեկո:

Օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահ

Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեն ընդամենը 25 տարվա պատմություն ունի, սակայն Հայաստանը հին ու ավանդույթներով հարուստ երկիր է: Շատերս ենք ժամանել Երեւան ու մասնակցում ենք այս տոնակատարություններին, ուրախ եմ տեսնել ձեր չեմպիոններին: Օլիմպիական մարզաբազան հրաշալի շինություն է, որը նոր խթան կհանդիսանա հայ մարզիկների համար, ու նրանք ավելի լավ արդյուքներ կսկսեն ցույց տալ: Վստահեցնում եմ, որ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում հայ առաջին մեդալակրին ես եմ պարգեւատրելու:

ԵՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիկե

Արդեն 25 տարի է Հայաստանում զարգանում է Օլիմպիական շարժումը, ու դուք կարողանում եք այդ ուղղությամբ լավ աշխատանքներ տանել: Հայաստանի անկախացումից հետո ձեւավորվել է ՀԱՕԿ-ը, ու հենց այդ ժամանակից էլ սկսվել են ի հայտ գալ անկախ երկրի մարզիկների արդյունքները: Դուք աստիճանաբար աճ եք գրանցել, ինչը ցույց են տալիս Պեկինի ու Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճած մեդալները:

ՀԱՕԿ-ի նակագահ Գագիկ Ծառուկյան

Ես շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր թիմակիցներին, որոնց հետ այս տարիների ընթացքում աշխատել եմ: Մենք կարողացել ենք լուծել սպորտում առկա տարբեր խնդիրներ, վերանորոգել ու կառուցել ենք նոր դահլիճներ, մարզիկները պարգեւատրվում են ըստ առժանավույն: Յուրաքանչյուր մեդալ միասնական աշխատանքի արդյունք է: Հիմա պատրաստվում ենք Ռիո-2016-ին, հուսանք, որ այնտեղ ավելի լավ արդյուքներ են լինելու, քան Լոնդոնում:

Միջոցառման ժամանակ տարբեր մարզիկներ ու մարզաշխարհի ներկայացուցիչներ պարգեւատրվել են ՀԱՕԿ-ի հուշամեդալներով:

Читайте на 123ru.net