Հայաստանի նախագահը հանդիպել է միջնորդների հետ
«Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը եւ այս փուլում առկա մտահոգությունները, մասնավորապես՝ վերջին օրերին հրադադարի խախտման հետեւանքով առաջացած լարվածությունը», - հաղորդել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: