Հասմիկ Խաչատրյան. Կյանքն առանց բռնության
Ամեն տարի հազարավոր կանայք բռնության զոհ են դառնում Հայաստանում: Հասմիկ Խաչատրյանն ամուսնու կողմից ծեծի է ենթարկվել 9 տարի շարունակ: Նա այն քչերից է, ով չնայած այդ ամենին, կարողացել է հաղթահարել իր վախն ու համարձակություն ունեցել դատարան դիմելու՝ ամուսնուն՝ Սարգիս Հակոբյանին, պատասխանատվության ենթարկելու պահանջով: