Новости по-русски

Երևանում և մարզերում բազմաբնակարան շենքերի գներն օգոստոսին չեն փոխվել

Երևանում և մարզերում բազմաբնակարան շենքերի գներն օգոստոսին չեն փոխվել

Երևանում բազմաբնակարան շենքերի  բնակտարածքի մեկ քառակուսի մետրի գինը 2015թ.–ի օգոստոսին հուլիսի համեմատ չի փոխվել։ Այս մասին նշված էՀայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվության մեջ:

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում բազմաբնակարան շենքերի  բնակտարածքի մեկ քառակուսի մետրի գինը 2015թ.–ի օգոստոսին հուլիսի համեմատ չի փոխվել։ Այս մասին նշված էՀայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվության մեջ:

Ըստ հաշվետվության տվյալների, հաշվետու ժամանակաշրջանում ամենաբարձր գին է գրանցվել Կենտրոն վարչական համայնքում՝ մեկ քառակուսի մետրի դիմաց 428 հազար դրամ, ամենացածրը՝ Նուբարաշենում՝ 156,8 հազար դրամ:

Միաժամանակ հանրապետության մարզերում բազմաբնակարան շենքերի  բնակտարածքների մեկ քառակուսի մետրի արժեքը նույնպես անփոփոխ է մնացել։

Մարզերում բնակտարածքի մեկ քառակուսի մետրի համար ամենաբարձր գները գրանցվել են Ծաղկաձոր քաղաքում` մեկ քառակուսի մետրի դիմաց 292 400 դրամ, ամենացածր գները` Դաստակերտում ու Շամլուղում` 8 հազար դրամ։ (1 դոլարը` 473,71 դրամ)։

Читайте на 123ru.net