Новости по-русски

Քննարկվել է Ներքին գործերի նախարարության նախնական մոդելը

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ ձեւավորման ֆունկցիոնալ-կառուցվածքային քարտեզը, հայտնում են
կառավարությունից:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ներքին գործերի նախարարությունը պետք է ունենա ծախսարդյունավետ եւ հստակ, չկրկնվող գործառույթներով կառուցվածք: Նա հանձնարարել է պատասխանատուներին միջգերատեսչական աշխատանքային խմբի ձեւաչափով քննարկել բարձրացված հարցադրումները, մշակել դրանց լուծման առաջարկներ եւ գաղափարներ՝ առաջ շարժվելով նախատեսված ժամանակացույցով:

Читайте на 123ru.net