Новости по-русски

Հայաստանում ներքին առևտրաշրջանառության ծավալը չորս ամսում գերազանցել է 1տրլն դրամը` 7,8% աճի դեպքում

Հայաստանում ներքին առևտրաշրջանառության ծավալը չորս ամսում գերազանցել է 1տրլն դրամը` 7,8% աճի դեպքում

Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը հունվար–ապրիլին կազմել է 1 086 599,3մլն դրամ` 2021թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 7,8%–ով

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը հունվար–ապրիլին կազմել է 1 086 599,3մլն դրամ (ընթացիկ գներով)` 2021թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 7,8%–ով։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն։

Միաժամանակ այս տարվա ապրիլին այս ցուցանիշը կազմել է 305 450.2մլն դրամ, նախորդ տարվա ապրիլի համեմատ աճը կազմել է 8,6%, իսկ այս տարվա մարտի համեմատ` 1,7%։

Ընդհանուր ծավալից մանրածախ առևտրաշրջանառությունը հունվար–ապրիլին կազմել է 458 818,2մլն դրամ (մասնաբաժինը`42,2%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 1,5%), մեծածախ առևտրաշրջանառությունը կազմել է 584 161.1մլն դրամ (մասնաբաժինը`53,8%, աճը կազմել է 10,1%), իսկ ավտոմեքենաների վաճառքի շրջանառությունը կազմել է 43 620.0մլն դրամ (մասնաբաժինը`4%, աճը`67,6%)։

Մանրածախ առևտրի կառուցվածքում խանութներին բաժին է հասնում (ընդհանուր մանրածախ շրջանառության 78,9%–ը) 361 942.9մլն դրամ (3,5%–ի աճ), սպառողական ապրանքների շուկաներին (4,4%–ի մասնաբաժին)`20 330.2մլն դրամ (13,3%–ի անկում), գյուղատնտեսական արտադրանքի շուկաներին (0,9%–ի մասնաբաժին)`4 060,3մլն դրամ (9,4%–ի անկում), կրպակներին (1,6%–ի մասնաբաժին)` 7 349,7մլն դրամ (9,7%–ի անկում) և առևտրի այլ օբյեկտներին (14,2%–ի մասնաբաժին)` 65 135.1մլն դրամ (1,5%–ի անկում)։–0–

Читайте на 123ru.net