Մոլդովայի մայրաքաղաքում բազմամարդ հակակառավարական ցույց է անցկացվել
![Մոլդովայի մայրաքաղաքում բազմամարդ հակակառավարական ցույց է անցկացվել](http://gdb.rferl.org/FF74C15A-084F-432B-B1F3-08E751DC7D86_w800_h450.jpg)
Առնվազն 10,000 մարդ է մասնակցել Քիշնևում այսօր անցկացված հակակառավարական ցույցին:
Ցուցարարների մի մասը փորձել է ներխուժել խորհրդարանի շենք, բախում է տեղի ունեցել ոստիկանների հետ:
Մոլդովայում զանգվածային բողոքի ակցիաները մեկնարկել են սեպտեմբերի 6-ից՝ ընդդեմ հակակոռուպցիոն ծրագրերը տապալած կառավարության: Ցուցարարները պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել, ինչպես նաև հետաքննել անցյալ տարի բանկային համակարգից մեկուկես միլիարդ դոլարի անհետացման փաստը: