Новости по-русски

Հայտնի է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ՔՊ-ի առաջադրած թեկնածուի անունը

Հայտնի է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ՔՊ-ի առաջադրած թեկնածուի անունը

Հրպպարակվել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ՔՊ-ի առաջադրած թեկնածուի անունը

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./ԱՌԿԱ/. Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Այս մասին նշվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Facebook-յան էջում:

Աննա Վարդապետյանոը ծնվել է 1986թ.–ին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը։

Տարբեր տարիներին աշխատել է Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական, Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար, զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Վարդապետյանը 2020թ.–ից ՀՀ վարչապետի օգնականն է։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի լիազորությունների ժամկետը լրանում է 2022թ.–ի սեպտեմբերին։ Նա նշանակվել էր այդ պաշտոնում 2016թ.–ի սեպտեմբերին։–0–


Читайте на 123ru.net