ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել` հայտնելով սահմանին տիրող իրավիճակի մասին
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./ԱՌԿԱ/. ՊՆ–ն հայտարարություն է տարածել` հերքելով Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։
Ինչպես նշվում է ՊՆ–ի հաղորդագրության մեջ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–