Новости по-русски

Տաջիկստանում ձերբակալել են արգելված «Իսլամական վերածնունդ» կուսակցության անդամներին

Տաջիկստանի դատախազությունը ձերբակալել է երկրում արգելված «Իսլամական վերածնունդ» կուսակցության 23 անդամների։ Նրանցից շատերը կասկածվում են սեպտեմբերին տեղի ունեցած զինված բախումներին մասնակցելու մեջ, որը գլխավորում էր Տաջիկստանի պաշտպանության նախկին փոխնախարարը, ով նույնպես այդ կուսակցության անդամներից է։


Տաջիկստանի գլխավոր դատախազի գրասենյակը այսօր տարածած հաղորդագրությամբ հայտնում է, որ ձերբակալվածների գործով հետաքննությունը շարունակվում է, նրանց նկատմամբ առաջադրվել են մի շարք մեղադրանքներ՝ այդ թվում ահաբեկչություն, միջկրոնական և միջռասսայական թշնամանքի հրահրում, իշխանության բռնազավթման փորձ։


Սեպտեմբերի 29-ին Տաջիկստանի Գերագույն դատարանը պաշտոնապես որոշում է ընդունել «Իսլամական վերածնունդ» կուսակցությունը ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների շարքին դասելու վերաբերյալ։ ՄԱԿ-ը քննադատել է Տաջիկստանի իշխանություններին կուսակցության գործունեությունն արգելելու, իսկ դրա ներկայացուցիչներին ձերբակալելու համար։ 

Читайте на 123ru.net