Новости по-русски

Թուրքիան ԵՄ-ին զգուշացնում է միգրացիոն նոր սպառնալիքների մասին

Թուրքիան նախազգուշացրել է Եվրոպական միությանը, որ դեռ միլիոնավոր մարդիկ են լքելու Սիրիան քաղաքացիական պատերազմի հետևանքով: Այդ մասին հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:


Այսօր ելույթ ունենալով Ստրասբուրգում՝ Տուսկը նաև ասել է, որ սիրիական Հալեպից, «թուրքական կողմի հաշվարկներով, ևս երեք միլիոն պոտենցիալ փախստականներ, ովքեր երազում են Եվրոպայի մասին, լքելու են երկիրը»:


Ներկայումս Թուրքիայում շուրջ երկու միլիոն սիրիացի փախստական կա:


 

Читайте на 123ru.net