Новости по-русски

Հայաստանի ընտրանու 7-րդ պարտությունն ընտրական մրցաշարում

Հայաստանի ընտրանու 7-րդ պարտությունն ընտրական մրցաշարում

Հանդիպման առաջին խորհրդանշական հարվածը կատարելու պատիվը տրվել էր ֆրանսիահայ մրցավար Միշել Կիտավջյանին: Ինչպես եւ 2014 թվականի 14-ին կայացած երեւանյան խաղում (0:3), Ֆրանսիան հենց մեկնարկում առաջին համարով էր գործում: Իսկ հայ ֆուտբոլիստներին մնում էր պաշտպանվել ու հնարավորության դեպքում դիմել հակագրոհների:

Դրանցից մեկն էլ կարող էր գոլով ավարտվել: Սակայն Հենրիխ Մխիթարյան-Կառլեն Մկրտչյան զույգի խաղարկումից հետո Արթուր Սարկիսովը չկարողացավ հասնել գնդակին: Դա թերեւս Սարգիս Հովսեփյանի սաների ստեղծած ամենավտանգավոր պահն էր:

Բավականին փոփոխված կազմով հանդես եկող Հայաստանի հավաքականը դիմացավ մինչեւ 35-րդ րոպեն: Կարիմ Բենզեմայի փոխանցումից հետո հուժկու հարվածով Գեւորգ Կասպարովի դարպասը գրավեց Անտուան Գրիզմանը`1:0:

Բավականին գեղեցիկ էր նաեւ ֆրանսիացիների 2-րդ գոլը, հայ պաշտպաններն ու դարպասապահն անզոր էին: Յոհան Կաբայի հարվածը հասավ նպատակակետին, ու 55-րդ րոպեին հաշիվը դարձավ 2:0: Դրանով տանտերերը չբավարարվեցին, ու գոլեր խփելու հերթը հասավ Բենզեմային: Նրա դուբլը հաշիվը հայերի համար առավել քան ամոթալի դարձրեց:

Հայաստանի ընտրանին ԵՎՐՈ-2016-ի ընտրական մրցաշարում վերջին հանդիպումն անցկացնելու է հոկտեմբերի 11-ին՝ սեփական հարկի տակ հյուրընկալելով Ալբանիային:

Читайте на 123ru.net