ՀՀ-ն ակնկալում է ԵՄ-ի հետ բանակցությունների վերսկսում
Այս մասին Էդվարդ Նալբանդյանն ասել է Երեւանում՝ Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Հարլեմ Դեզիրի հետ հանդիպմանը:
Հանդիպման օրակարգում են եղել Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությունը եւ դրա նոր իրավական հենքի ստեղծման աշխատանքները։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի հետ սահմանին եւ Արցախի հետ շփման գծում լարվածության աճի հետեւանքները։ Ֆրանսիացի նախարարը կարեւորել է հրադադարի ռեժիմի խստիվ պահպանումը։