Новости по-русски

Ելք է որոնվում «Փեթակ»-ի տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադարձնելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի./ԱՌԿԱ/. «Փեթակ» առտևրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Facebook-յան իր էջում, այս պահին Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ելք գտնել տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։

«Որոշումը կայացնելուց հետո հայտարարություն կտարածվի», - նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ «Փեթակի» հարևանությամբ գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին հզոր պայթյուն էր գրանցվել, ինչի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, 2 մարդ համարվում է անհետ կորած:-0-

Читайте на 123ru.net