Новости по-русски

Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը կօգնի բարելավել գինեգործության ոլորտում տիրող իրավիճակը. Հարությունյան

Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը կօգնի բարելավել գինեգործության ոլորտում տիրող իրավիճակը. Հարությունյան

Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը կօգնի բարելավել գինեգործության ոլորտում տիրող իրավիճակը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը կօգնի բարելավել գինեգործության ոլորտում տիրող իրավիճակը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

   «Գինեգործությունն այսօր գտնվում է բավականին բարդ իրավիճակում։ Կարծում եմ, որ այն կարելի է շտկել պետական կոոպերատիվ ձեռնությունների ստեղծման միջոցով», – նշեց Հարությունյանը։

Նա ավելացրեց, որ ավելի վաղ բազմաթիվ գինեգործական երկրներում ստեղծվում էին կոոպերատիվներ, որոնց բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր պետությանը։ Ձեռնարկությունն առաջին տարվա ընթացքում խաղողը գնում էր գյուղացիներից` նման կերպ ցուցադրելով պետական երաշխիքների առկայությունը, իսկ ավելի ուշ բաժնետոմսերի որոշակի մասնաբաժինը բաշխում էր գյուղացիների շրջանում։

   «Մեկ կոոպերատիվ ձեռնարկության ստեղծման համար Հայաստանին անհրաժեշտ կլինի 1,5–2 մլն դոլար։ Այսինքն ներդնելով ընդամենը 14 մլն դոլար` պետությունը կստեղծի կոոպերատիվներ ողջ երկրի տարածքում», – ընդգծեց Հարությունյանը։ –0–

 

 

Читайте на 123ru.net