Новости по-русски

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավելի վիրավորների պատճառ է դարձել:


Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը, հավելելով, որ Սարգսյանը խստորեն դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով:


«Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունը տեղի ունեցածի կապակցությամբ: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է Հայաստանի նախագահի ցավակցական հեռագրում:

Читайте на 123ru.net