Հայկ Մարությանը հանդես կգա «Քաղաքապետը» մոնո–ներկայացմամբ
Ֆեյսբուքի իր էջում Հայկ Մարությանը հայտնել է, որ հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում է իր ստեղծագործական աշխատանքը:
«Քաղաքապետը» մոնո-ներկայացման պրեմիերան կկայանա սեպտեմբերի 19-ին եւ 20-ին Սուդուկյանի անվան թատրոնում:
Տեսահոլովակում Մարությանը մի քանի քաղաքական ակնարկ է անում եւ խոստանում է «բոլոր հարցերի պատասխանները տալ ներկայացման ժամանակ»: