Новости по-русски

20–ամյա զինծառայող է մահացել հակառակորդի արձակած կրակոցից

20–ամյա զինծառայող է մահացել հակառակորդի արձակած կրակոցից

Նախօրեին երեկոյան 20–ամյա զինծառայող է մահացել հակառակորդի արձակած կրակոցից

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.), հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր:

«Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–

Читайте на 123ru.net