Новости по-русски

Հայաստանում 7 ամսում ծնելիությունը նվազել է 3,4% –ով

Հայաստանում 7 ամսում ծնելիությունը նվազել է 3,4% –ով

Հայաստանում 2022թ.–ի հունվար–հուլիսին, 2021թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ծնելիությունը նվազել է 3,4% –ով

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում 2022թ.–ի հունվար–հուլիսին, 2021թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ծնելիությունը նվազել է 3,4% –ով։ Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։

Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 19 470 երեխա, այն դեպքում, երբ 2021թ.–ի առաջին յոթ ամսում ծնվելէ 20 164 երեխա։ Միաժամանակ, 2022թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 0,2% –ի աճ (ծնվել է 19 435 երեխա)։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է մեռելածնության 257 դեպք, ինչը 9,2%–ով պակաս է 2021թ.–ի նույն ժամանակահատվածից և 6,2%–ով ավել է 2020թ.–ի նույն ժամանակահատվածից։

Ընդհանուր առմամբ, 2022թ.–ի հունվար–հուլիսին երկրում մահացել է 16 548 մարդ, ինչը 11,1% –ով պակաս է 2021թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից և 3,9%–ով պակաս է 2020թ.–ի յոթ ամսվա ցուցանիշից։–0–

Читайте на 123ru.net