Новости по-русски

Փաշինյանը սերտ համագործակցություն է ակնկալում Թրասի հետ

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանը մեծապես կարեւորում է Միացյալ Թագավորության հետ բազմաշերտ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը՝ խարսխված ժողովրդավարական արժեքների, գործնական շահերի եւ փոխադարձ հարգանքի վրա։

Այս առումով լիահույս եմ, որ Ձեր կառավարման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները նոր խթան եւ որակ կստանան՝ ի շահ մեր երկրների բարգավաճման եւ մեր բարեկամ ժողովուրդների բարօրության։

Հայաստանը, որպես ժողովրդավար երկիր, առանցքային տեղ է հատկացնում լայնածավալ բարեփոխումներին՝ միտված օրենքի գերակայության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ այս համատեքստում բարձր է գնահատում Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանին եւ հայ հասարակությանը։

Այս երեք տասնամյակների ընթացքում մեր երկրների միջեւ հարաբերությունները հետեւողականորեն զարգացել են՝ ընդգրկելով քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական, կրթամշակութային կապերը եւ տնտեսական համագործակցությունը։

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ երկկողմ հարաբերություններում դեռեւս առկա է չիրացված ներուժ, ինչի վերհանման եւ իրագործման հարցում ակնկալում եմ սերտ համագործակցություն Միացյալ Թագավորության նոր կառավարության հետ՝ ուղղված հայ-բրիտանական օրակարգը նոր նախագծերով հարստացնելուն»։

Читайте на 123ru.net