Новости по-русски

Ադրբեջանը կրակել է Արցախի Կարմիր շուկայի եւ Թաղավարդի ուղղությամբ

«Սեպտեմբերի 12-ին՝ 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա եւ Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի եւ տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տեւել են շուրջ 30 րոպե։

Այս պահին ճշտված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների հետեւանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում։ Տներից մեկի դեպքում գնդակը խոցել է երկրորդ հարկի պատշգամբի դուռը եւ թափանցել տան սենյակ։ Տան բոլոր 4 անդամները՝ այդ թվում մեկ անչափահաս, գտնվում էին տանը եւ արթնացել են կրակահերթերից։

Մյուս դեպքում արձակված գնդակը խոցել է բնակելի տան բակում գտնվող շվաքարանը։

Ադրբեջանական կրակոցներից տուժել է մեկ տուն Թաղավարդ համայնքում, իսկ հարեւանությամբ տեղակայված տան բակում հայտնաբերվել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրի գնդակ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Գեղամ Ստեփանյանը:

Читайте на 123ru.net