Новости по-русски

Փաշինյան. մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ- երկու ուղղությամբ Ադրբեջանի հարձակումները շարունակվում են

Փաշինյան. մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ- երկու ուղղությամբ Ադրբեջանի հարձակումները շարունակվում են

ՊՆ-ն, Գլխավոր Շտաբը գնահատում են  իրավիճակը, կորուստները և ճշգրտված տեղեկատվությունը պաշտոնապես կհրապարակվի

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում հայտնեց, որ ՊՆ-ի կողմից այս պահին ունենք հաստաված 49 զոհ ունենք։

«Այդ թիվը, ցավոք, վերջնական չէ», – նշեց Փաշինյանը։

«Մեր զինվորները կռվել են անձնուրացաբար։ Հարձակման ուղղությունները եղել են 4-ը, հետագայում ևս 2 ուղղություն են ավելացել։ Այս պահի դրությամբ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ- երկու ուղղությամբ Ադրբեջանի հարձակումները շարունակվում են։ ՊՆ-ն, Գլխավոր Շտաբը գնահատում են իրավիճակը, կորուստները և ճշգրտված տեղեկատվությունը պաշտոնապես կհրապարակվի», – ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ այն պահից սկսված, երբ հայտնի է դարձել հարձակման մասին, ԱԽ անդամները հրավիրվել են իր մոտ, տեղի է ունեցել նիստ, որը շարունակվել է մինչև լուսաբաց, մասնակցել են հանրապետության նախագահը, ԱԺ նախագահը, նիստի արդյունքներով որոշում է կայացվել դիմել ՀԱՊԿ-ին, դիմումի առիթով տեղի է ունում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ։

Փաշինյանը նաև ավելացրեց, որ կեսգիշերին հեռախոսազրուցներ է ունեցել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իրանի նախագահների, ԱՄն պետքարտուղարի, ԵԽ նախագահի հետ։

«Պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ հետ։ Մենք հիմա այս ուղղություններով աշխատում ենք իրավիճակը արագ կայունացնելու նպատակով»,- ասաց Փաշինյանը։–0–

Читайте на 123ru.net