Новости по-русски

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ նախագահի հետ, ներկայացրել սահմանին ստեղծված իրավիճակը

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ նախագահի հետ, ներկայացրել սահմանին ստեղծված իրավիճակը

Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել՝ հետագա էսկալացիան կանխելու համար

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել՝ հետագա էսկալացիան կանխելու համար:–0–

Читайте на 123ru.net