Новости по-русски

«Բանանցի» մարզչական շտաբը վստահվել է իսպանացիներին

«Բանանցի» մարզչական շտաբը վստահվել է իսպանացիներին

Ըստ Ռամալյոյի՝ իրենք աշխատելու են ինչպես գլխավոր, այնպես էլ ակումբի այլ տարիքային թիմերի հետ:

«Հայաստան ժամանած մասնագետները մեծ փորձ ունեն, աշխատել են իսպանական տարբեր ակումբներում: Պետք է այնպես անենք, որ «Բանանցի» ներքին զարգացումը լինի արդյունավետ, իսկ դա կնպաստի, որպեսզի միջազգային ասպարեզում թիմը լավ ներկայանա: Կարծում եմ, որ այստեղ ֆուտբոլիստների վարքի ու սովորությունների փոփոխություններ են պետք, դրա համար հենց վաղվանից պետք է սկսենք աշխատանքը»,- ասել է Ռամալյոն:

Իսպանացի մասնագետը հրավեր ստանալուց հետո եղել է Հայաստանում, ապա հետեւել երկրի առաջնությանը նաեւ հեռուստատեսությամբ: Կարծում է, որ այստեղ ավելի շատ շեշտը դնում են ուժային ֆուտբոլի վրա, մինչդեռ Իսպանիայում տեխնիկա-տակտիկական պատրաստվածության վրա են նաեւ աշխատում. «Ես պետք է այս երկու մոտեցումները կարողանամ համատեղել: Գիտեմ, որ տարողունակ ու դժվար աշխատանք է մեզ սպասվում, բայց պետք է ձգտենք դուրս գալ եվրոպական մրցասպարեզ»:

Արդեն ձմռանը թիմում կլինեն համալրումներ: Նոր ֆուտբոլիստները կարող են լինել ինչպես արտասահմանցի, այնպես էլ՝ հայ:

«Մեր առաջնային նպատակն է թիմի կազմում ունենալ հայ խաղացողներ: Եթե արտերկրից հրավիրենք ֆուտբոլիստների, ապա նրանք պետք է մի քանի գլուխ բարձր լինեն տեղացիներից: Աստիճանաբար հասնելու ենք նրան, որ «Բանանցի»
 երիտասարդները դառնան թիմի հիմնական կազմի անդամ»,- նշել է նա:

Читайте на 123ru.net