Новости по-русски

Հայ ֆուտբոլիստների կարծիքները ձախողված մրցաշարի մասին

Սակայն նրանցից մի քանիսը հանդիպեցին լրագրողներին ու պատասխանեցին հարցերին:

Գեւորգ Կասպարով

Ընդհանուր ԵՎՐՈ-2016-ի ընտրական մրցաշարը վատ դասավորվեց, որովհետեւ վնասվածքների պատճառով անհաջող մեկնարկ եղավ: Մրցակիցներն էլ օգտվեցին ու կարողացան մեր դեմ խաղերում միավորներ վաստակել: Ցանկանում էինք գոնե վերջին խաղում հաղթել, բայց չստացվեց:

Վերջին 2 խաղում 7 գոլ ենք բաց թողել, սրան ես մեկնաբանություն չունեմ:

Կարելի է հասկանալ սուլող երկրպագուներին, քանի որ մեր ցույց տված արդյունքներն են նրանց ստիպում այդպես վարվել: Սուլոցներն ազդում են մեզ վրա, բայց մենք պրոֆեսիոնալ ենք ու փորձում ենք ուշադրություն չդարձնել: Անկախ ամեն ինչից, պետք է առաջ նայենք:

Գաել Անդոնյան

Ալբանիայի դեմ մենք չկարողացանք լավ խաղ ցույց տալ, ինչպես եւ եղել էր Ֆրանսիայի հետ: Չէինք ցանկանում ընտրական փուլը պարտությամբ ավարտել:

Նորայր Ասլանյան

Հիմա չեմ կարող ասել, թե ինչու ամեն ինչ այսպես դասավորվեց: Ինչ-որ մի բան այն չէ, որ այսպես ենք խաղում. պետք է նստենք ու խոսենք այդ մասին: Ես մեծ հաճույքով գալիս եմ հավաքական ու մարզվում թիմի հետ: Երբ խաղաժամանակ ստանամ, կփորձեմ ինձ լավագույնս դրսեւորել:

Читайте на 123ru.net