Новости по-русски

Մոսկվայում ահաբեկչական հարձակում է կանխվել. «Ինտերֆաքս»

Ռուսաստանի հատուկ ծառայություններին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ օրերս երկրի ուժային կառույցներին հաջողվել է կանխել Մոսկվայում ծրագրվող խոշոր ահաբեկչական գործողությունը:


Օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել են Միջին Ասիայի հանրապետությունների 10 քաղաքացիներին, որոնց բնակարաններում իրականացված խուզարկությունների ժամանակ պայթուցիկ սարք է հայտնաբերվել:


«Այն իր կառուցվածքով շատ մոտ է Անկարայում շաբաթ օրը գործի դրված պայթուցիկ սարքերին»,- նշում է «Ինտերֆաքս» գործակալության աղբյուրը: 

Читайте на 123ru.net