Benivo ընկերությունը Հայաստանում կներդնի 12մլն դոլար՝ տեխնիկական թիմն ընդլայնելու նպատակով
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Benivo ընկերությունը հայտարարեց 12մլն ԱՄՆ ներդրում ստանալու մասին, որից միջոցներ է օգտագործելու Հայաստանի թիմը ընդլայնելու նպատակով, ասուլիսի ընթացքում հայտարարեց Benivo ընկերության հիմնադիր և տնօրեն Նիցան Յուդանը:
«Մեզ անհրաժեշտ չէր այդ գումարը: Ընդունեցինք այդ միջոցները, որպեսզի թույլ տանք մեզ ավելի արագ աճել: Այդ գումարը կներդնենք Հայաստանում, որպեսզի այստեղ մեծացնենք մեր թիմը և ներգրավենք ավելի շատ մասնագետների տեխնոլոգիաների ոլորտ», - ասաց նա:
Յուդանը տեղեկացրեց, որ վերջին 7 տարում ընկերության ծրագրավորողների և տեխնոլոգիաների 100%-ը հիմնվել են Հայաստանում, և այդ միտումը կշարունակվի: Benivo-ն գրանցված է Հայաստանում, նախորդ տարի ընկերությունը կրկնապատկել է իր եկամուտը, այս տարի՝ եռապատկել:
«Հպարտանում ենք, որ Benivo-ի տեխնոլոգիան 100%-ով ստեղծվել է Հայաստանում: Տեխնոլոգիան այն թեման է, որի օգնությամբ կարելի է գրավել աշխարհի ուշադրությունը Հայաստանի նկատմամբ, ցույց տալ նրա ներուժն ու մտավոր հնարավորությունները», - ասաց նա:
«Ինչու՞Հայաստան»
Նա պատմեց՝ ինչպես մի անգամ համաշխարհային ամենահայտնի ընկերություններից մեկի ղեավարության անդամը, որը Benivo-ի հաճախորդներից է, հարցրեց նրան. «Ինչու՞ Հայաստան»:
«Ինձ համար պատասխանը շատ պարզ է. այստեղ ես գտա թիմ՝ լավագույն հնարավորություններով: Եվ ոչ միայն դա: Սա կարևոր հնարավորություն է, քանի որ մենք աշխատում ենք աշխարհի խոշորագույն ընկերությունների հետ, և մեր նպատակն է ավելացնել նրանց իրազեկվածությունը Հայաստանում գոյություն ունեցող տաղանդների և մտավոր ունակությունների մասին: Մեր գործունեությունն ուղղված է ոչ միայն Benivo թիմի բարեկեցությանը, այլև այլ ընկերություններում Հայաստանի հնարավորությունների մասին իրազեկվածության ավելացմանը», - խոստովանեց նա:
Յուդանը պատմեց, որ 7 տարի առաջ ընկերությանն անհրաժեշտ էր ներգրավել ավելի շատ ծրագրավորողների և մասնագետների տեխոլոգիաների ոլորտում, որոնք Լոնդոնում բավարար չէին: Կադրեր էին որոնվում Ուկրաինայում, Իսրայելում, Չինաստանում, և մի անգամ նրան առաջարկեցին դիտարկել Հայաստանը: Արդյունքում, անցկացվեցին հարցազրույցներ բոլոր 4 երկրների թեկնածուների հետ (30-ական թեկնածու ամեն երկրից):
«Տպավորված էի Հայատանում բնակվող մարդկանց տաղանդով և մարդկային հնարավորություններով, որակներով ու մշակութային առանձնահատկություններով: Մենք աշխատանքի ընդունեցինք ծրագրավորող Գոհար Աղաբաբյանին, իսկ Հայաստանից երկրորդ աշխատակիցը Շուշան Պետրոսյանն էր» - պատմեց նա:
Յուդանն ընդգծեց, որ Benivo-ի տեխնոլոգիաների և ղեկավարության ոլորտում շատ կանայք են աշխատում:
Ընկերության գործառույթները
Նա պատմեց, որ Benivo-ի տրամադրած տվյալները կօգնեն ինչպես հաճախորդ ընկերություններին, այնպես էլ նրանց աշխատակիցներին:
«Մեր տվյալները հաճախորդ ընկերություններին կօգնեն հասկանալ, թե որքան են նրանք ծախսել մեկ աշխատակցին այլ երկիր տեղափոխելիս, որ երկիրն է ամենալավը կամ որ ուղղությունն է ավելի լավը մարդկային կապիտալը տեղափոխելու համար: Բացի այդ, նրանք կարող են համեմատել տվյալները և հասկանալ, թե որքան ժամանակ կպահանջվի աշխատակցին կամ թիմին այլ երկիր տեղափոխելու համար»,- ասաց նա:
Աշխատակիցների համար այդ տվյալներն օգտակար կլինեն, օրինակ՝ հաշիվ բացելու համար լավագույն օտարերկրյա բանկ ընտրելիս՝ նրանք կարող են ամփոփ տեղեկություն գտնել տարբեր բանկերի մասին:
«Այլ երկիր տեղափոխվելիս ամենաբարդը որոշումների ընդունումն է այն հարցերում, որոնցից այդքան էլ լավ տեղյակ չես: Եվ մենք տեղեկատվություն ենք տրամադրում այլ մարդկանց փորձից, օրինակ՝ այն մասին, թե որտեղ կարելի է ապրել, որ դպրոց ուղարկել երեխային, որքան վճարել այս կամ այն իրերի համար», - պարզաբանեց նա:
Benivo-ի մասին
Benivo-ն Հայաստանում գրասենյակ է հիմել 2015 թվականին, այժմ ունի 54 աշխատակից: Benivo-т HR-Tech-ի առաջատար ընկերություններից է, այն մեկ հարթակում ամբողջական լուծում է առաջարկում այն կազմակերպությունների համար, ովքեր թիմերի գլոբալ տեղափոխությունների ավտոմատացման և ծրագրերի կառավարման կարիք ունեն:
Benivo-ի հաճախորներն են այնպիսի կազմակերպություններ ինչպիսիք են՝ Google-ը, Mondelez-ը, General Electric-ը, Phillips 66-ը, Unity-ն, Wayfair-ը, CGI-ը, Bloomberg-ը և 50 այլ ընկերություններ:
Ընկերիության շուրջ 100 աշխատակիցներից 54-ն աշխատում են հայաստանյան գրասենյակում, մնացածը՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Հնդկաստանում: Առաջիկա 6 ամսվում նախատեսվում է ավելացնել հայկական գրասենյակի անձնակազմի թիվը՝ հասցնելով 70-ի:-0-