Новости по-русски

Ադրբեջանը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Հայկական կողմում կորուստներ չկան։–0–

Читайте на 123ru.net