Новости по-русски

Փաշիկ Ալավերդյան. Ծանրորդները հիանալի ելույթ ունեցան ԵԱ-ում

Օրեր առաջ Լիտվայի Կլայպեդա քաղաքում ավարտվել է երիտասարդների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մինչեւ 20 ու 23 տարեկանների պայքարում Հայաստանի հավաքականից մեդալակիրներ են դարձել 7-ը:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ծանրամարտի մեծահասակների թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ շատ գոհ է մասնակցությունից:

«Կեցցեն մեր ծանրորդները, նրանք հիանալի արդյունքներ են գրանցել: Շնորհակալ եմ նրանց մարզիչներից, որոնք ճիշտ ու շատ լավ աշխատանք են կատարել»,- նշել է Ալավերդյանը:

ԵԱ-ում 10 հայ ծանրորդներից մեդալներ նվաճել չի հաջողվել միայն երեքին, սակայն նրանք դեռ շատ երիտասարդ են ու իրենց առաջին խոշոր միջազգային մրցաշարին էին մասնակցում. «Դա տղաների համար փորձ ձեռք բերելու հիանալի հնարավորություն էր: Նրանցից մեդալներ եմ ակնկալում առաջիկա մրցաշարերում»:

Читайте на сайте