Новости по-русски

Իրանի առաջին փոխնախագահը վաղը կժամանի Հայաստան

Իրանի առաջին փոխնախագահը վաղը կժամանի Հայաստան

Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությունը վաղը՝ հոկտեմբերի 14-ին կժամանի Հայաստան։

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` երկօրյա այցի շրջանակում Իրանի առաջին փոխնախագահը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ։

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վաղը կառավարությունում Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի առաջին տեղակալի առանձնազրույցին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո Հովիկ Աբրահամյանը և Էսհաղ Ջահանգիրին հանդես կգան ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ:

Հինգշաբթի օրը Աբրահամյանի և Ջահանգիրիի մասնակցությամբ Երևանում տեղի կունենա հայ - իրանական գործարար համաժողով:

Նախատեսված է նաև Իրանի նախագահի առաջին տեղակալի այցը Մատենադարան, որտեղ նա կմասնակցի Անտուան և Անդրե Սևրուգյանների ցուցահանդեսի բացման արարողությանը: Էսհաղ Ջահանգիրին կայցելի նաև Երևանի «Կապույտ» մզկիթ, կմասնակցի «Կապույտ» մզկիթի հիմնադրման 250-ամյակին նվիրված ընդունելությանը:

Читайте на 123ru.net