Новости по-русски

Իրանի խորհրդարանը հավանություն տվեց միջուկային համաձայնագրին

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել երկրի միջուկային ծրագրի շուրջ այս տարվա հուլիսին վեց գերտերությունների հետ կնքված համաձայնագրին:


IRNA լրատվական գործակալությունը այսօր փոխանցում է, որ համաձայնությունը իրենց քվեով սատարել են 161 օրենսդիրներ, դեմ են քվեարկել 59-ը, ձեռնպահ՝ 13-ը: Եվս 17 խորհրդարանականներ չեն քվեարկել, 40-ն էլ բացակայել են նիստին:


Համաձայնագիրը Իրանում վերջնական հաստատումից առաջ դեռ պետք է ստանա բարձրաստիճան հոգևորականության հավանությունը, որը այն խորհրդարան՝ նոր քննարկման վերադարձնելու լիազորություն ունի:


 

Читайте на сайте