Новости по-русски

Հաջորդ տարի ԵՄ-ն Հայաստանին վարկային նոր փաթեթ կտրամադրի

Հաջորդ տարի ԵՄ-ն Հայաստանին վարկային նոր փաթեթ կտրամադրի

Եվրոպական Միությունը 2016թ. վարկային նոր փաթեթ կտրամադրի Հայաստանին:

Այս մասին այսօր Երեւանում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության եւ համագործակցության գրասենյակի ղեկավար Լյուդովիկ Չեխանովսկին՝ չմանրամասնելով վարկային փաթեթի ծավալը:

«ԵՄ հարեւանության բոլոր երկրներում մենք սկսելու ենք համագործակցության բրենդավորում. oրինակ՝ «ԵՄ-ն հանուն բիզնեսի», եւ այս ոլորտի բոլոր ծրագրերը գործելու են նշված բրենդի ներքո: Հաջորդ տարի մի շարք նախագծեր կներկայացնենք, որոնցից մեկը քննարկվում է ՎԶԵԲ-ի հետ: Մեկ նախագիծ էլ կունենանք ուղղված ՓՄՁ-ների քաղաքականության մշակմանը, որի շրջանակում կաշխատենք ՀՀ կառավարության հետ»,- ասել է նա:

Լյուդովիկ Չեխանովսկիի կարծիքով՝ ՀՀ կառավարությունը պետք է հետեւողականություն դրսեւորի երկրում բիզնես կլիման բարելավելու հարցում:

«Մենք շատ դժգոհություններ ենք լսում առ այն, որ բիզնեսի հանդեպ իշխանության կողմից ոչ բարյացակամ վերաբերմունք կա»,- ընդգծել է Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության եւ համագործակցության գրասենյակի ղեկավարը:

Читайте на 123ru.net