Новости по-русски

ՄԻԵԴ–ը Փերինչեքի օգտին է լուծել Հայոց ցեղասպանության ժխտման մասին գործը

ՄԻԵԴ–ը Փերինչեքի օգտին է լուծել Հայոց ցեղասպանության ժխտման մասին գործը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հինգշաբթի հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով» վճիռը հօգուտ Դողու Փերինչեքի: ՄԻԵԴ–ի վերջնական դատավճռի համաձայն, Շվեյցարիան խախտել է Փերինչեքի`խոսքի ազատության իրավունքը, հայտնում է Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հինգշաբթի հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով» վճիռը հօգուտ Դողու Փերինչեքի: ՄԻԵԴ–ի վերջնական դատավճռի համաձայն, Շվեյցարիան խախտել է Փերինչեքի`խոսքի ազատության իրավունքը, հայտնում է Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությունը։

«ՄԻԵԴ–ի` 17 դատավորներից բաղկացած Մեծ պալատի դատավճիռը վերջնական է և վերջակետ է դնում 2007 թվականից Շվեյցարիայի դեմ Փերինչեքի գործով իրավական որոշումների և բողոքարկումների շղթայում»,– հայտնում է Swissinfo.ch–ը։

Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքն առաջին անգամ հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում 2005 թվականին, երբ Շվեյցարիայում անցկացված հասարակական երեք տարբեր միջոցառումներում հանդես է եկել հայտարարություններով այն մասին, որ 1915-18 թվականներին 800 հազարից մինչև 1 մլն 800 հազար հայերի ոչնչացումն Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն չի եղել։

2007 թվականին Փերինչեքը դարձել է Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար դատապարտված առաջին մարդը։ Տարիներ անց, սակայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ այդ որոշմամբ խախտել է Փերինչեքի` խոսքի ազատության իրավունքը։


Պաշտոնական Բեռնը, չհամաձայնելով այդ որոշմանը, բողոքարկել է այն Ստրասբուրգի դատարանում` պաշտպանելով սեփական օրենսդրությունը։

Հայաստանը ներգրավվել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործին որպես երրորդ կողմ։

Հիշեցնենք` Շվեյցարիան առաջին պետությունն է, որը քրեականացրել է Հայոց ցեղասխանության ժխտումը։ Հետագայում Շվեյցարիայի օրինակին են հետևել Սլովակիան և Հունաստանը, որտեղ Հայոց ցեղասպանության ժխտումը նույնպես քրեորեն պատժելի գործողություն է։ -0-


 

 

Читайте на 123ru.net