Новости по-русски

Դավիթ Յուրչենկոն հանդես չի գա Հայաստանի հավաքականում

Դավիթ Յուրչենկոն հանդես չի գա Հայաստանի հավաքականում

«Այս պահին ոչ մի բանակցություն էլ չեմ վարում: Շատ շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ինձ հավաքական հրավիրելու համար, որտեղ ինձ ցանկանում են տեսնել որպես առաջին համար: Ես հայկական արմատներ ունեմ, սակայն չեմ ցանկանում օտար դառնալ իմ երկրում, որտեղ ֆուտբոլային առաջին քայլերս եմ արել: Ուզում եմ ապացուցել, որ լավ դարպասապահ եմ ու ցանկանում եմ խաղալ Ռուսաստանի հավաքականում»,- խոստովանել է Յուրչենկոն:

Ավելի վաղ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտնել էր, որ Յուրչենկոն կմիանա Հայաստանի հավաքականին:

Читайте на 123ru.net