Новости по-русски

Իլոն Մասկի Neuralink ընկերությունը մարդկանց գլխում չիպեր կտեղադրի առաջիկա 6 ամսում

Իլոն Մասկը Show and Tell-ում իր ելույթի ժամանակ հայտնել է, որ իր Neuralink ընկերությունը, որը զբաղվում է ուղեղի եւ համակարգչային ինտերֆեյսի մշակմամբ, կարող է առաջիկա 6 ամսվա ընթացքում իր սարքերից մեկը տեղադրել մարդու գլխում: Եվ ապագայում գուցե իր գլխում էլ ակտիվացվի չիպը։

Մասկը նշել է, որ ընկերությունն արդեն ներկայացրել է մարդկանց կլինիկական փորձարկումների համար անհրաժեշտ փաստաթղթերի մեծ մասը Սննդի եւ դեղերի վարչություն, որն ԱՄՆ-ում կարգավորում է բժշկական սարքերը։

Neuralink-ի նպատակն է ստեղծել սարք, որը կարող է տեղադրվել գլխում եւ օգտագործել ուղեղի ակտիվությամբ համակարգիչը կառավարելու համար: Դեռեւս 2019 թվականին Մասկը բացահայտել է, որ ընկերությունը տեխնոլոգիան փորձարկում էր կապիկների վրա, իսկ անցյալ տարի Neuralink-ը հրապարակել էր տեսանյութ, որտեղ կապիկն իր մտքի ուժով վիդեոխաղեր էր խաղում։



Այս տարի կապիկները վերադարձել են՝ ցուցադրելու առաջընթացը: Ներկայացված տեսանյութում կապիկներից մեկը կարողանում է մի քանի բառ տպել իր իմպլանտով` կենտրոնանալով նոթբուքի էկրանի ընդգծված բառերի եւ տառերի վրա։ Ապացուցված է, որ կապիկները նաեւ վարժեցված են, որպեսզի սնուցեն սարքերը իրենց գլխում, երբ նստած են ծառի ճյուղի մեջ թաքնված անլար լիցքավորման «ադապտերի» տակ:
[[gallery1]]
Neuralink սարքերը փոքր են, մի քանի ճկուն «թելով» պետք է մտցվեն ուղեղի մեջ: Իմպլանտացիայի գործընթացը տեւում է մոտ 15 րոպե եւ իրականացվում ռոբոտային համակարգով։ «Դա նման է գանգի մի մասը խելացի ժամացույցով փոխարինելուն ավելի լավ անալոգիայի բացակայության պատճառով», - ասել է Մասկը:

Neuralink-ի ինժեներներն այժմ օգտագործում են իրենց պատկերացումները՝ մշակելու բուժումներ, որոնք կարող են օգնել բարելավել կամ վերականգնել տեսողությունը, ինչպես նաեւ վերականգնել շարժունակությունը կաթվածահար մարդկանց մոտ: Տեխնիկական առումով ընկերության նպատակն է ապագայում  սարքի հեշտությամբ թարմացումը:

Читайте на 123ru.net