Новости по-русски

2017 թ.-ից ծրագրվում է ավելացնել գազի ներկրումն Իրանից Հայաստան. փոխնախարար

2017 թ.-ից ծրագրվում է ավելացնել գազի ներկրումն Իրանից Հայաստան. փոխնախարար

Իրանից Հայաստան գազի ներկրումը ծրագրվում է ավելացնել 2017 թ.-ից, ինչը նաև թույլ կտա ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանումն այդ երկիր, ասաց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Իրանից Հայաստան գազի ներկրումը ծրագրվում է ավելացնել 2017 թ.-ից, ինչը նաև թույլ կտա ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանումն այդ երկիր, ասաց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

Օգոստոսին Երևանի և Թեհրանի միջև երկու երկրների միջև էլեկտրահաղորդման բարձրավոլտ երրորդ գծի կառուցման պայմանագիր է ստորագրվել: ԼՀԳ կառուցումը ծրագրվում է ավարտել 18 ամիսների ընթացքում, նախագծի արժեքը կազմում է շուրջ 120 մլն դոլար:

«Երրորդ ԷՀԳ շնորհիվ հնարավոր կլինի ավելացնել հայ-իրանական «գազն էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի ծավալները: Այդ ծրագրի նպատակը հենց ծավալների մեծացումն է, քանի որ հնարավոր կլինի արդյունավետ օգտագործելՀայաստան-Իրան գազամուղի ներուժը և հայկական արդյունաբերական հզորությունները»,-ավելացրեց նա, հղորում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը

Փոխնախարարը խուսափեց կոնկրետ թվեր հրապարակելուց, նշելով միայն, որ գազամուղի հնարավորությունը տարեկան 2 մլրդ. խմ է, և անհրաժեշտ է առավելագույնը օգտագործել:

Հայաստան-Իրան գազամուղը բացվել է 2007 թվականին, ստացվող գազի դիմաց Հայաստանն Իրանին վճարում է էլեկտրաէներգիայով` 3կՎտ.ժ էլեկտրաէներգիան մեկ խմ գազի դիմաց հաշվարկով:-0-



Читайте на 123ru.net