Новости по-русски

Ֆրանսիական ազգային ճակատի առաջնորդը՝ դատարանում

Ֆրանսիական ազգային ճակատի առաջնորդ, ծայրահեղ աջակողմյան կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լե Պենն իր գործով դատավարության մեկնարկին խոսքի ազատության ոտնահարում է որակել իր դեմ մեղադրանքներ ներկայացնելու փաստը:


Քրեական գործը հարուցվել է 2011-ին, երբ Լե Պենը փողոցում մահմեդականների աղոթքները համեմատել էր Ֆրանսիայի նացիստական շրջափակման հետ:


«Նրանք, ովքեր ինձ մղում են դեպի քրեական դատարան, պատասխանատու են խոսքի և կարծիքի ազատության խախտման համար և միլիոնավոր ֆրանսիացիներին հուզող խնդիրներն առաջ քաշող քաղաքական առաջնորդի գործունեությունը կասեցնելու, պետության հեղինակության համար»,- հայտարարել է Ֆրանսիական ազգային ճակատի ղեկավարն՝ իր դեմ հետապնդումը մեկնաբանելով նախընտրական պատճառներով:

Читайте на 123ru.net