Новости по-русски

ԵԶԲ-ն շահագրգռված է Հայաստանի էլեկտրաէներգետիկայի ոլորտում կոմերցիոն նախագծերի իրականացմամբ

ԵԶԲ-ն շահագրգռված է Հայաստանի էլեկտրաէներգետիկայի ոլորտում կոմերցիոն նախագծերի իրականացմամբ

ԵԶԲ–ն դիտարկում է իր մասնակցության հնարավորությունը Հայաստանի էլեկտրաէներգետիկայի ոլորտում, «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասաց ԵԶԲ Վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը դիտարկում է իր մասնակցության հնարավորությունը Հայաստանի էլեկտրաէներգետիկայի ոլորտում, «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասաց ԵԶԲ Վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:

 «Մենք կոմերցիոն նախագծեր ենք դիտարկում (բայց որոշում առայժմ չենք ընդունել): Օրինակ, էլեկտրաէներգետիկայի ոլորտում, մասնավորապես, խոսքը կարող է լինել էլեկտրացանցային տնտեսության վերակազմավորման ոլորտում մեր մասնակցության մասին»,- ասաց նա:

Խոսելով ՀԾԿՀ-ի` սպառվող էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ որոշման կապակցությամբ հանրապետությունում առաջացած դժվարությունների մասին` Պանկինը կարևորեց այդ հարցում հիմնավորված մոտեցման անհրաժեշտությունը: «Մի կողմից, սակագները պետք է փոխհատուցվեն: Մյուս կողմից, գաղտնիք չէ, որ մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունները սիրում են գործին չվերաբերող զանազան ծախսեր ընդգրկել այդ սակագներում: Այդ պատճառով այստեղ հարկավոր է շատ գրագետ, հավասարակշռված մոտեցում»,- նշեց նա:

Պանկինն ընդգծեց, որ եթե անկախ աուդիտը պարզի, որ կան հիմնավորված ծախսեր և դրանք պետք է մարել սակագների հաշվին, ապա դա հնարավորություններ կստեղծի էլեկտրաէներգետիկայի ոլորտի նախագծերի ֆինանսավորման համար:

 «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն մայիսի 8–ին ՀԾԿՀ ներկայացրեց սպառողների համար 17,08 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ, ըստ որի` առաջարկվում է ցերեկային սակագինը (7:00-23:00) ներկա 41,85 դրամի փոխարեն դարձնել 58,93 դրամ, իսկ գիշերային սակագինը (23:00–7:00)` 31,85 դրամից դարձնել 48,93 դրամ։  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` էլեկտրաէներգիայի սակագինը 16,7% բարձրացնելու մասին որոշումը բողոքի մեծ ալիք առաջացրեց հայկական հասարակությունում:

Բողոքի ու դժգոհության տրամադրությունները զսպելու համար Հայաստանի իշխանությունները համաձայնեցին անցկացնել «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի աուդիտ: Բացի այդ, իշխանությունները որոշում ընդունեցին բնակչության և փոքր ու միջին բիզնեսի համար բարձրացված սակագնի սուբսիդավորում անցկացնել մինչև էներգետիկ ընկերության աուդիտի ավարտը:
Սեպտեմբերի վերջին Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը և «Ինտեր ՌԱՕ» խումբը ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկ ակտիվների առուվաճառքի պայմանագիր: Գործարքին արդեն հավանություն են տվել Հայաստանի կառավարությունը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: -

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ–ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Ընկերության հիմնական ուղղությունը էլեկտրաէներգիայի բաշխումն է Հայաստանի սպառողներին, այդ թվում` բնակչությանը։ Այն նաև Վրաստան և ԼՂՀ էլեկտրաէներգիայի արտահանման արտոնագիր ունի։ - 0–

Читайте на 123ru.net