Թերթ. Snickers-ը Հայաստանում կտրուկ էժանացել է. պարզում ենք պատճառները
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գրեթե բոլոր խանութներում կտրուկ էժանացել են Snickers, Twix, Mars, M&M’s, KitKat և Bounty շոկոլադե սալիկները, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
Այսպես, եթե նախկինում Snickers շոկոլադե սալիկն արժեր 250-270 դրամ, ապա այսօր դրա գինը կազմում է 200 դրամ, իսկ Kit Kat մեծ սալիկներն էժանացել են 50 դրամով, և այսօր դրանք կարելի է ձեռք բերել 300 դրամով:
Թերթի թղթակիցների հետ զրույցում խանութների տերերը կարծիք են հայտնել, որ հայտնի ապրանքանիշների շոկոլադե արտադրանքի գների նվազումը կապված է ԵՏՄ անդամ երկրներից, մասնավորապես, Ռուսաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերի վերացման հետ: Տերերից մեկը նաև մատնանշում է, որ դրանից հետո խանութում ավելացել են իրացման ծավալները:
Հոդվածի հեղինակները հարցադրում են կատարում, թե ինչու՞ են գները նվազել ԵՏՄ-ին Հայաստանի միացումից տասն ամիս անց:
Ռուսաստանից եկող ապրանքները նախկինում էլ ազատված էին մաքսատուրքից։ Եվ եթե միայն դա լիներ պատճառը, անհասկանալի կլիներ, թե ինչու նշված ապրանքները էժանացան Հայաստանի ՝ ԵՏՄ-ին անդամակցելուց միայն 10 ամիս անց։ Իրականում տեղի է ունեցել մեր տնտեսության համար բավականին նշանակալից իրադարձություն։
Խնդիրն այն է, որ մինչև վերջերս նշված շոկոլադեղենի ներկրման մոնոպոլիան պատկանում էր մեկ ընկերության, որն էլ միանձնյա գին էր որոշում շուկայում։ Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, մոտ մեկ ամիս առաջ մեկ այլ ընկերության հաջողվել է ջարդել այդ մոնոպոլիան։ Ու հիմա առնվազն երկու ընկերություններ իրար հետ մրցակցում են, և դրա շնորհիվ էլ նշված շոկոլադեղենի գինը նվազել է միանգամից 10-20 տոկոսով, սպառումն էլ ավելացել է։
«Սա դասական օրինակ է, որը ցույց է տալիս թե ինչ հրաշքներ կարող է գործել մրցակցությունը։ Ցավոք, սա եզակի դեպքերից է, և մեր տնտեսությունը, ըստ Համաշխարհային բանկի փորձագետների, շարունակում է մնալ տարածաշրջանի ամենամոնոպոլիզացվածը»,–գրում է թերթը։-0-