Новости по-русски

ՀՀ-ն պատրաստ է սատարել ԿԽՄԿ-ի բոլոր նախաձեռնություններին

Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ՊՆ եւ ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության միջեւ համագործակցության ընթացիկ խնդիրները եւ նախանշել առաջիկա համատեղ ծրագրերը:

ԿԽՄԿ պատվիրակներն արժեւորել են Գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովում ՀՀ պետական կառավարման մարմինների եւ հատկապես պաշտպանության նախարարության ներդրումը:

Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ ՀՀ պետական կառավարման պատկան մարմինները պատրաստակամ են սատարել ԿԽՄԿ-ի` մարդասիրական ուղղվածության բոլոր նախաձեռնություններին:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Արցախյան ազատամարտի ժամանակ անհայտ կորածների մտացածին թվաքանակի եւ զանգվածային հուղարկավորության վայրերի վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների տարածած ապատեղեկատվությունը եւ հայկական կողմին հասցեագրված մեղադրանքները նպատակ ունեն ոչ միայն միջազգային հանրությանը ապակողմնորոշելուն, այլեւ ադրբեջանական հասարակությունում հակահայկական տրամադրությունները խորացնելուն:

Читайте на 123ru.net